ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին 15 հոկտեմբեր 2008թ.
15 հոկտեմբերի, 2008Ս. թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին:
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան:
Դեսպան Բոզժիգիտովը փոխնախարար Ղարիբջանյանին տեղեկացրեց, որ նախատեսվում է կազմակերպել հայ-ղազախական գործարար համաժողով, որի ընթացքում հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել հանքարդյունահանման, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում հայ-ղազախական համագործակցության զարգացումը:
Աիմդոս Բոզժիգիտովի խնդրանքով Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց Հայաստանի տեսակետները տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները: