Գանայի դեսպանը ՀՀ ԱԳ փոխնախարարին հանձնել է իր հավատարմագրերի պատճենը 14 հոկտեմբեր 2008թ. Ս. թ. հոկտեմբեր

15 հոկտեմբերի, 2008

Ս. թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էդվարդ Ափաու Մանթեյին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Գանայի միջեւ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները` որպես հեռանկարային ոլորտներ նշելով տնտեսության հատկապես փայտամշակող արդյունաբերության, առողջապահության եւ կրթության բնագավառները:

Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության սերտացման հարցերին:

Տեղեկանք : Էդվարդ Ափաու Մանթեյը ավարտել է Գանայի ռազմական ակադեմիան, մասնագիտությամբ` օդաչու, ռազմաօդային ուժերի փոխմարշալ: 1969-2005 թթ. ծառայել է Գանայի Զինված ուժերում: 2006թ. նշանակվել է Գանայի դեսպան ՌԴ-ում: Ամուսնացած է:
Տպել էջը