Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վ. Բադալյանը քաղաքավարական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Աշխաբադի քաղաքապետ (խյակիմ) Ազատ Բիլիշովի հետ 13 հոկտեմբեր 2008թ.

13 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վ. Բադալյանը քաղաքավարական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Աշխաբադի քաղաքապետ (խյակիմ) Ազատ Բիլիշովի հետ։

Քաղաքապետը ներկայացրեց Աշխաբադում իրականացվող քաղաքաշինական մեծ ծրագրերը՝ բնակարանաշինության, կառուցապատման ոլորտներում։ Իր հերթին դեսպան Վ. Բադալյանը նշեց, որ վերջին տարիներին քաղաքաշինական մեծ ծրագրեր են իրականացում նաեւ Եր—անում, իսկ այն ինչ կատարվում է Աշխաբադում, իսկապես արժանի է բարձր գնահատականի։

ՀՀ դեսպանը տեղեկացրեց քաղաքագլխին, որ հայկական կողմը պատրաստվում է սկսել ՀՀ դեսպանատան շինարարությունը Աշխաբադում 1999թ. հատկացված հողատարածքում։ Նա ավելացրեց, որ այդ մասին խոսել է նա— Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կայացած հանդիպման ժամանակ — ստացել է վերջինիս հավանությունը։ Ա. Բիլիշովը խոստացավ մանրամասնորեն ծանոթանալ հարցին եւ իր հերթին առաջարկեց շինարարություն իրականացնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ ներկայումս դեսպանություններին հատկացվող շրջանում։ Միաժամանակ, ընդառաջելով ՀՀ դեսպանի խնդրանքին, քաղաքապետը խոստացավ տալ հմուտ ճարտարապետի թեկնածություն դեսպանատունը նախագծելու համար։

Կողմերը կարծիքներ փոխանակեցին Եր—անում եւ Աշխաբադում փոխադարձաբար մշակութա-առ—տրային կենտրոններ կառուցելու, երկու մայրաքաղաքների միջ— համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։
Տպել էջը