Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին 09 հոկտեմբեր 2008թ.

09 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի օրակարգի հիմնական թեմաներն էին` ԱՊՀ հետագա զարգացման ռազվարարությունը, անդամ-երկրների միջեւ անվտանգության, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման եւ այլ հարցեր:

Նիստի մասնակիցները քննարկեցին կազմակերպության կառուցվածքային բարեփոխումների ընթացքը, ԱՊՀ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները, ԱՊՀ իրավապայմանագրային դաշտի գույքագրման հարցերը, տնտեսական ոլորտում, մասնավորապես էներգետիկայի բնագավառում բազմակողմ համագործակցության խորացման հարցերը:

Նիստի վերջում տեղի ունեցավ մոտ երեք տասնյակ փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Տպել էջը