Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը 03 հոկտեմբեր 2008թ. \

03 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրադարանի պատվիրակությանը` լիբերալ-դեմոկրոտական խմբակցության լեհ պատգամավոր Պավել Պիսկորսկու գլխավորությամբ:

Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է եվրոպական ընտանիքի հետ մերձեցման քաղաքականությունը, իսկ այդ գործընթացում մեծ է Եվրոպական խորհրդանաի դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ուշադրությամբ հետում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրոխորհրդարանի միջեւ համագործակցությանը եւ համարում է, որ այդ ձեւաչափում համագործակցությունը լուրջ հնրավորություններ է ընձեռում մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններում Եվրախորհրդարանի դերակատարությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ինչի կապակցությամբ երկուստեք նշվեց խնդիրների խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը:
Տպել էջը