Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակ

30 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Աշոտ Հովակիմյանը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Գործադիր տնօրեն Անտոնիո Մարիա Կոստային հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:

Անտոնիո Մարիա Կոստան ներկայացրեց ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նպատակները, անդրադարձավ հարավկովկասյան տարածաշրջանում այդ ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ մակարդակներով ՀՀ հետ համագործակցությանը:

Դեսպան Ա.Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ իր հերթին ներկայացրեց թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանում առկա իրավիճակը:

Կողմերը քննարկեցին թմրամիջոցների, կոռուպցիայի, ինչպես նաեւ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ երկուստեք արտահայտեցին նոր նախաձեռնություններով հանդես գալու շահագրգռվածություն: Գլխավոր տնօրեն Անտոնիո Մարիա Կոստան Հայաստան այցելելու ցանկություն արտահայտեց:
Տպել էջը