Թուրքմենստանում Հայաստանի նորանշանակ դեսպանը իր hավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահին 23 սեպտեմբեր 2008թ.

23 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 22-ին Թուրքմենստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վլադիմիր Բադալյանն իր hավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Հանդիպման ընթացքում նախագահ Բերդիմուհամեդովը կարեւորել է Թուրքմենստանի եւ Հայաստանի ավանդական կապերի ամրապնդման, փոխշահավետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպման եւ արդյունավետ աշխատանքի, երկու պետությունների միջեւ հումանիտար, մշակութային, կրթական, մարզական եւ զբոսաշրջության ոլորտի կապերի ամրապնդման հարցերին:

Թուրքմենստանի նախագահն ընդգծել է, որ պատրաստ է լայն հնարավորություններ ընձեռել հայաստանյան ներդրումների համար` շինարարության, առողջապահության, քիմիական արդյունաբերության, հանգստի կազմակերպման ոլորտներում:
Տպել էջը