Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի անկախության17-ամյակին նվիրված միջոցառումներ 23 սեպտեմբեր 2008թ. Ս.

23 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի անկախության 17-ամյակի կապակցությամբ Լոնդոնի «The Cavaly and Guards» ակումբում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն, որին ներկա են եղել Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ, Միացյալ Թագավորության արտաքին գործերի գերատեսչության, կառավարական այլ հիմնարկությունների, միջազգային հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, Միացյալ Թագավորության խորհրդարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների անդամներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ս.թ. սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սբ. Եղիշե հայկական եկեղեցում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ, Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի հետ համատեղ կազմակերպվել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես են եկել բրիտանացի, նաեւ Հայաստանից հրավիրված արվեստագետներ: Միջոցառման ընթացքում անկախության տարեդարձին նվիրված ելույթով հանդես է եկել Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը: Դեսպանն անդրադարձել է Հայաստանում նախորդ տարիների ընթացքում արձանագրված հաջողություններին, երկրի առջեւ ծառացած խնդիրներին եւ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:
Տպել էջը