Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր hավատարմագրերի պատճենը 23 սեպտեմբեր 2008թ.
23 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանՍտեպան Սուխարենկոն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դիվանագիտական առաքելության կատարման գործում:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ձեւավորվել են բարեկամական եւ ջերմ հարաբերություններ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ինչպես նաեւ գոյություն ունեցող իրավապայմանագրային եւ առեւտրատնտեսական համագործակցության նշանակալի ակտիվացմանը: