Նախարար Նալբանդյանն հանդիպել է Հայաստանում Սլովենիայի դեսպան Պրիմոժ Շելիգոյի հետ 17 սեպտեմբեր 2008թ. Ս.թ.

17 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Սլովենիայի դեսպան (նստավայրը` Կիեւ) Պրիմոժ Շելիգոյին (Primoz Seligo)` դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը , ինչպես եւ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանը ընգծեց,որ երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը կխթանի ը երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացը:

Կողմերն անդրադաձան նաեւ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:
Տպել էջը