Նախարար Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելոյին 17 սեպտեմբեր 2008թ.
17 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հյուսիս Ատլանտյան Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելոյին (Jose Lello):
Նախարար Նալբանդյանը կարեւորեց ՀՀ-ՆԱՏՕ կապերի ամրապնդումը խորհրդարանական շփումների ձեւաչափով եւ այդ համատեքստում վստահություն հայտնեց, որ Ժոզե Լելոյի գլխավորած պատվիրակության այցը կնպաստի ՀՀ Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-յի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության զարգացմանը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, ինչի վկայությունն է հայկական կողմի մասնակցությունը մի շարք ծրագրերի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված հարցեր: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայկական կողմի տեսակետները Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ: