Նախարար Նալբանդյանն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեին 17 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմ
17 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեին:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Մինսկի խմբի գործունեությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում` ընդգծելով Մինսկի խմբի ձեւաչափի պահնապման կարեւորությունը, որն ապացուցել է իր կենսունակությունը:
Կողմերն անդրադարձան բանակցային գործընթացի առկա վիճակին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատեց ԼՂ հիմնախնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը: