Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի կենսագրական տվյալները 13 սեպտեմբեր 2008թ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
15 սեպտեմբերի, 2008ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Ծնվել է 1958թ. մարտի 20-ին ք. Կիրովականում (Վանաձոր):
Կրթությունը
1978թ. ավարտել է Եր—անի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1981թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը:
1995թ. ավարտել է Ջ.Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի Ռազմավարական հետազոտությունների եւ պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա):
2002 թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Սեւծովյան անվտանգության ուսումնական ծրագրին:
Աշխատանքային գործունեությունը
1981 1982 թթ. աշխատել է ԵՊՀ-ում` որպես բաժնի ավագ տեսուչ:
1982թ.-ից ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, իսկ 1991թ.-ից` ՀՀ Զինված ուժերում:
1994թ.-ից ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության արտաքին կապերի եւ միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումներում` հաջորդաբար զբաղեցնելով բաժնի վարիչի տեղակալի, բաժնի վարիչի, արտաքին կապերի եւ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնները:
1998-1999թ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ արտաքին կապերի եւ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնը:
1999-2002թթ. աշխատել է ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդը:
2002-2008 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի, ռազմական, ռազմածովային եւ ռազմաօդային կցորդի պաշտոնը:
Շքանշաններ
Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՀՀ ՊՆ մի շարք մեդալներով, ինչպես եւ ՉԺՀ ՊՆ մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: