ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային 13 սեպտեմբեր 2008թ.
15 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային:

Հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն էին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները եւ այլն:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին` Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Հայաստան կատարած այցելությունը, ինչը հանդիսանում է երկխոսություն սկսելու լուրջ խթան:
Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնության առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերլը:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Վրաստան կատարած այցելության արդյունքները:
Էդվարդ Նալբանդյանն ու Մեթյու Բրայզան անդրադարձան նաեւ մի շարք այլ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի: