ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկային 11 սեպտեմբեր 2008թ. \

11 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ երկրի ֆինանսների փոխնախարարը եւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց
հայ-չեխական ավանդական բարեկամական հարաբերությունները: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների խորացման գործում` հույս հայտնելով, որ չեխ խորհրդարանականների պատվիրակության այցն իր նպաստը կբերի Հայաստանի եւ Չեխիայի հարաբերությունների առավել ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջերս նկատվող քաղաքական երկխոսության ակտիվացման եւ գործարար կապերի աշխուժացման կապակցությամբ:

 

Պարոն Սոպոտական, ներկայացնելով իր այցի նպատակներն, ասաց, որ Չեխիան խորապես հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացմամբ եւ իր այցը, ինչպես նաեւ վերջերս կայացած Չեխիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան այդ հետաքրքրվածության վկայությունն են:

Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի տեսակետները տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ:
Տպել էջը