Նախարար Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության դեսպանների հետ 09 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմ

09 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների եւ Երեւանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացնելով Հայաստանի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցելության արդյունքները, վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը առանց նախապայմանների Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
Տպել էջը