Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայթոստյանի եւ Հայ բժշկական համաշխարհային վարչության նախագահ դոկտոր Ավետիս Պ
09 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայթոստյանին: Տիկին Հակոբյանը նշեց, որ ՀՀ ղեկավարությունը շարունակելու է հետեւողական քայլերը հայության ներուժի համախմբման եւ Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ:

Հրանուշ Հակոբյանը կարեւորեց Հայկազյան համալսարանի, տարբեր երկրների համալսարաններում գործող հայագիտական ամբիոնների, կենտրոնների դերը հայագիտության զարգացման ասպարեզում եւ շնորհակալություն հայտնեց պարոն Հայթոստյանին Բեյրութում եզակի համալսարան ղեկավարելու համար:

Փոլ Հայթոստյանն իր գոհունակությունը հայտնեց տարվող աշխատանքների, ծրագրերի եւ մտահղացումների վերաբերյալ: Նա նշեց, որ Լիբանանի հայ համայնքն ոգեւորված է Սփյուռքի նախարարության ստեղծման գաղափարով եւ հույս հայտնեց, որ նախարարության ստեղծումն էական նշանակություն կունենա Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների ձեւավորման եւ զարգացման գործում:
Նույն օրը տիկին Հակոբյանն ընդունեց նաեւ Հայ բժշկական համաշխարհային վարչության նախագահ դոկտոր Ավետիս Պողոսյանին: Ներկայացնելով ստեղծվելիք Սփյուռքի նախարարության հիմնական գործառույթները` Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ նոր կառույցի ծրագրերի թվում է համահայկական մասնագիտական հանձնախմբերի ստեղծումը, ինչը կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավետ իրականացմանը:
Դոկտոր Ավետիս Պողոսյանն իր հերթին կարեւորեց այդ նախաձեռնությունը եւ նշեց, որ իրենց միությունը պատրաստակամ է համագործակցել նորաստեղծ նախարարության հետ: