ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՍԾՏՀգլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին 08 սեպտեմբեր 2008թ.

08 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ:

Էդվարդ Նալբանդյանը եւ Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկեցին ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր:

Անդրադարձ կատարվեց ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, իրականացվելիք բարեփոխումներին եւ ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Ներկայացնելով ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունները` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է իր նախագահության ընթացքում, ոչ միայն ապահովել ՍԾՏՀ գործունեության շարունակականությունը, այլեւ նոր տարրերով հարստացնել կազմակերպության գործունեությունը:-
Տպել էջը