Նախարար Նալբանդյանն հրաժեշտ տվեց Հայաստանում Նորվեգիայի դեսպան Օյվինդ Նորդսլեթթենին 08 սեպտեմբեր 2008թ. Ս.
08 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավաորության դեսպան Օյվինդ Նորդսլեթթենին (նստավայրը Մոսկվա)` վերջինիս Երեւանում դիվանագիատական առաքելության ավարտի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-նորվեգական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդմամբ ու խորացմամբ:
Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին, Էդվարդ Նալբանդյանն իր գոհութնակությունը հայտնեց վերջին շրջանում այդ ոլորտում որոշակի աշխուժացման կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-նորվեգական առաջին համատեղ ADC ձեռնարկության հիմնումը եւ արդյունավետ գործունեությունը, լուրջ նախադրյալներ է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծեց, որ երկկողմ իրավա-պայմանագրային դաշտի ընլայնումը եւս կնպաստի հարաբերությունների խորացմանը:
Դեսպան Նորդդսլեթթենը իր հերթին նշեց, որ իր երկիրը եւս կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը եւ այդ նպատակով պատրաստ է հետեւողական քայլեր ձեռնարկել: Նա կարեւորեց նաեւ երկու երկրների փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ տեղեկացրեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Նորվեգիայի բնապահպանության հարցերով պետական քարտուղար Հեյդի Սյոռենսենը: