Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ ազգային հասարակական գործիչ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանին 08 սեպտեմբեր 200

08 սեպտեմբերի, 2008

Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած հայ ազգային հասարակական գործիչ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանին:

Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ քննարկվեցին այդ ոլորտում առկա փաստաթղթերը եւ առաջարկվող ծրագրերը:

Տիկին Հակոբյանը բարձր գնահատեց Հարութ Սասունյանի դերը` Սփյուռքում հայապահպանության, ազգային հիմնախնդիրների եւ լուծման ենթակա հարցերի բարձրաձայնման եւ ազգային շահերի պաշտպանման գործում:

Զրուցակիցների կողմից երկուստեք մտքեր փոխանակվեցին հոկտեմբերի 1-ին ստեղծվելիք Սփյուռքի հարցերի նախարարության կազմի եւ աշխատանքների կազմակերպման ձեւերի եւ մեթոդների մասին:

Հարութ Սասունյանը դասախոսությամբ հանդես եկավ նաեւ Սփյուռքի պետական կոմիտեի աշխատակազմի առջեւ: Նա աշխատակիցների ուշադրությունը հրավիրեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղիների վրա, ինչպես նաեւ անդրադարձավ համազգային հիմնախնդիրների վերաբերյալ իր նոր մոտեցումներին: Աշխույժ մթնոլորտում անցած զրույց-դասախոսության ընթացքում պարոն Սասունյանը պատասխանեց Սփյուռքի պետական կոմիտեի աշխատակիցների բազմաթիվ հարցերին:

Ամփոփելով հանդիպումը` Սփյուռքի պետական կոմիտեի նախագահը հանդիպումը բնորոշեց որպես «Սասունյանական դասեր» եւ ընդգծեց յուրաքանչյուր աշխատակցի կողմից այդ «դասերից» օգտվելու կարեւորությունը:
Տպել էջը