Հայաստանի արտգործնածարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին 07 սեպտեմբեր 2008թ.

07 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասւոմ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայցրեց Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցելության արդյունքները: Էդվարդ Նալբանդյան ասաց, որ Հայկական կողմը հաստատակամ է շարունակելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված հետեւողոական քայլերը, որոնց նպատակն է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատումը:

Պիտեր Սեմնեբին իր հերթին բարձր գնահատելով Հայաստանի նախաձեռնությունը ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Տպել էջը