Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ 05 սեպտեմբեր 2008թ.
05 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության անդամներին, ովքեր Հայաստանում են գտնվում սեպտեմբերի 2-ից 5-ը Երեւանում տեղի ունեցող Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության համագումարի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կենտրոնական վարչության քառամյա ծրագրում ընդգրկված` Հայաստանում կայանալիք Հ.Մ.Ը.Մ.-ական մարզախաղերի եւ ընդհանուր բանակումի անցկացման, ինչպես նաեւ ստեղծվելիք Սփյուռքի նախարարության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:

Տիկին Հակոբյանը վարչության անդամներին ներկայացրեց ստեղծվելիք Սփյուռքի նախարարության հիմնական նպատակները, իրավական եւ կազմակերպչական սկզբունքները` ընդգծելով դրանց հիմքում ընկած գլխավոր հարցերը:
Վարչության անդամները ողջունեցին այդ գաղափարներն ու նախաձեռնությունները: Նրանք հույս հայտնեցին, որ նախարարության ստեղծումը կնպաստի համահայկական կառույցների, այդ թվում նաեւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ծրագրերի աջակցմանն ու հովանավորմանը: