ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցԹուրքիայի նախագահի հատուկ բանագնաց Ունալ Չեւիքյոզին 03 սեպտեմբեր 2008թ. \
03 սեպտեմբերի, 2008Ս. թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին:
Քննարկվեցին Հայաստանի — Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Եր—ան կատարելիք այցի մանրամասները: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Չեւիքյոզը քննարկեցին նա— Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ ողջունել — ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության — համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը — այդ նպատակի համար առաջարկվող Կովկասում կայունության — անվտանգության պլատֆորմի գաղափարը կարող է ողջունելի լինել:
Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակաբար հանդես է եկել տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարիդրացիական կապեր հաստատելու — Կովկասում տ—ական հանմերաշխություն հաստատելու տեսանկյունից:
Էդվարդ Նալբանդյանն ու Ունալ Չեվիքյոզը մտքեր փոխանակեցին նաեւ մի շարք միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ: