ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին 04 սեպտեմբեր 2008թ. Աշխատանք
03 սեպտեմբերի, 2008Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. սեպտեմբերի 4-ին մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ժամանակ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին:

ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին 2007թ. Դուշանբեում ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի ընդունած որոշումների իրականացման ընթացքի, ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հետ կապված հարցեր:

Նախարար Նալբանդյանի նախագահությամբ նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք միջազգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են կազմակերպության անդամ-պետությունների առջեւ կանգնած նոր մարտահրավերներին համատեղ հակազդեցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց միջազգային ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, փրկարարական եւ իրավապահ ծառայություններում կադրերի վերապատրաստման եւ այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ միջազգային փաստաթղթերի նախագծերին:
Արտգործնախարարների խորհուրդը ընդունել է նաեւ հայտարարութուն, որով սատարում է Ռուսաստանի Դաշնության դերը Կովկասում խաղաղությանը եւ համագործակցությանը նպաստելու հարցում: