Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուզենբերգերին 26 օգոստոս 2008թ.

27 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 26-ին ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուզենբերգերին:

Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը կար—որեց «ԵՄ- Նոր հար—աններ» ծրագրի իրականացումը եւ բոլոր այն կառույցների դերը, որոնք գործում են գործընկերության համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Միաժամանակ նա առաջարկեց մի շարք ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ: Դրանք վերաբերում էին «TWINNING» ծրագրի մեջ ընդգրկվելուն, կադրերի վերապատրաստմանը, եվրոպական մասնագետների կողմից փորձագիտական ուսումնասիրություններին, Սփյուռքի նախարարության կողմից մշակված իրավական ակտերի փորձաքննությանը, ինչպես նաեւ Եվրոպայում գտնվող հայ համայնքների գործունեությանը աջակցությանը` լեզվի, մշակույթի, կրթության պահպանման ոլորտում:

Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց տիկին Հակոբյանին հետաքրքիր նախաձեռնությունների եւ ծրագրերի առթիվ, ինչպես նաեւ իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք, դեսպանի կարծիքով, համահունչ են Եվրահանձնաժողովի առաջնահերթություններին:
Տպել էջը