Սփյուռքի պետական կոմիտեի նախա•ահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսին 27 օգոստոս 2008թ.

27 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 27-ին ԱԳՆ-ում ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես երկու երկրներում Սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման հարցերը: Տիկին Հակոբյանը նաեւ կարեւորեց Սփյուռքի ստեղծվելիք նախարարության իրավական, բովանդակային եւ կազմակերպչական հարցերում Հունաստանի փորձը ուսումնասիրելը եւ խնդրեց, որ հնարավորության սահմաններում պարոն Կորինթիոսը տեղեկություններ տրամադրի կոմիտեին:

Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ սկզբունքային խնդիրների, որոնք առնչվում են նաեւ ԵՄ-ում իրականացվող «TWINNING» ծրագրին եւ նշեց, որ կա մտադրություն նախատեսել համապատասխան ծրագիր եւ որպես գործընկեր առաջարկել հունական կողմին:

Պարոն դեսպանը ողջունեց այդ նախաձեռնությունը եւ ասաց որ իր կողմից կանի հնարավոր ամեն ինչ ծրագրին հունական կողմի մասնակցության ապահովման համար:

 

Դեսպան Իոաննիս Կորինթիոսը իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ աջակցելու հնարավոր բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են Սփյուռքի նախարարության ստեղծմանը` տրամադրելով տեղեկատվություն Սփյուռքի ոլորտում Հունաստանի ունեցած փորձի վերաբերյալ:

Տիկին Հակոբյանն ու դեսպանը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Հունաստանի ջերմ հարաբերությունների մասին եւ վստահություն հայտնեցին, որ աշխատանքներ կարելի է տանել այլ երկրներում հայ եւ հունական համայնքների առավել մերձեցման ուղղությամբ:
Տպել էջը