>ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնի մասնակից մշակութային գործիչների եւ խմբերի գեղա

27 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնի մասնակից մշակութային գործիչների, խմբերի գեղարվեստական ղեկավարների հետ:

Իր ելույթում տիկին Հակոբյանը շնորհակալությւն հայտնեց մասնակիցներին` ընդգծելով վերջիններիս դերը հայապահպանության, Հայաստանը Սփյուռքին կապելու եւ հայ երիտասարդներին հայեցի ոգով դաստիարակելու գործում, ինչպես նաեւ ներկաներին ներկայացրեց Սփյուռքի ստեղծվելիք նախարարության գործառույթները եւ խնդիրները:

Ներկաները ողջունեցին Սփյուռքի նախարարության ստեղծման գաղափարը եւ պատրաստակամություն հայտնեցին համագործակցության — համատեղ ջանքերով վերոնշյալ խնդիրների լուծման համար, ինչպես նաեւ ներկայացրեցին առաջարկներ` փառատոնի կազմակերպչական եւ գաղափարական հարցերի վերաբերյալ:
Տպել էջը