ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք գործակցությանզարգացման վերաբերյալ քննարկում 22 օգոստոս 2008թ.
27 օգոստոսի, 2008Ս.թ. օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին համահայկական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում կարեւորվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության առանցքային խնդիրներում հայոց պետության ջանքերն` ուղղված հայապահպանությանը եւ լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմանը: