ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Զաման» օրաթերթի հարցին 20 օգոստոս 2008թ. Հարց.

20 օգոստոսի, 2008

Հարց. – Ո՞րն է Ձեր արձագանքը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու Թուրքիայի վարչապետի հայտարարությանը:

Պատասխան. - Հայաստանը միշտ կողմ է եղել երկխոսության եւ բանակցությունների, հատկապես, այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանում համագործակցությանը եւ անվտանգությանը: Ողջունելի է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` այդ խնդիրների շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մտադրության վերաբերյալ:

Տպել էջը