ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին 20 օգոստո
20 օգոստոսի, 2008Հարց. Ո՞րն է Ձեր արձագանքը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու Թուրքիայի վարչապետի հայտարարությանը:
Պատասխան. - Հայաստանը միշտ կողմ է եղել երկխոսության եւ բանակցությունների, հատկապես, այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանում համագործակցությանը եւ անվտանգությանը: Ողջունելի է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` այդ խնդիրների շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մտադրության վերաբերյալ: