Նախարար Նալբանդյանը մասնակցեց Հայաստան-Թուրքիա մինչեւ 21 տարեկանների ֆուտբոլային հանդիպմանը 20 օգոստոս 2008թ.
20 օգոստոսի, 2008Ս.թ. օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հայաստան Թուրքիա ազգային հավաքականների մինչեւ 21 տարեկանների ֆուտբոլային հանդիպմանը:

Խաղից առաջ նախարար Նալբանդյանը` Հայաստանի Ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղեկցությամբ, հանդիպեց հայ պատանի ֆուտբոլիստներին եւ վերջիններիս հաջողություն մաղթեց` ասելով, որ իրենց խաղը դիտելու են ոչ միայն իրենց եղբայրները, քույրերը ու մտերիմները, այլեւ ամբողջ Հայաստանը:
