ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային 20 օգոստոս 2008թ.
20 օգոստոսի, 2008Ս.թ. օգոստոսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաեւ Կիսլովոդսկում նախատեսվող ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի եւ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին վերաբերող հարցեր: