ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին 17 օգոստոս 2008թ.

17 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Մոտ երկու ժամ ու կես տեւած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները մանրամասն քննարկեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց հրավերը Սերգեյ Լավրովին Հայաստան այցելելու` պաշտոնական այցելությամբ:
Տպել էջը