ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԶՓՀԱ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՏԻԲՈՐ ՏՈԹԻԻ ՀԵՏ 16 օգոստոս 2008թ.

16 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 13-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Աշոտ Հովակիմյանը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Տիբոր Տոթին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Ողջունելով ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին` գործադիր քարտուղարը գոհունակություն հայտնեց կազմակերպության հետ ՀՀ համագործակցության կապակցությամբ` բարձր գնահատելով ՀՀ կողմից Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման մասին համաձայնագրի ստորագրումը, վավերացումը, ինչպես նաեւ կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների պարտաճանաչ կատարումը:
Դեսպան Ա. Հովակիմյանը եւս կար—որեց ՀՀ համագործակցությունը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման կազմակերպության հետ — հետագայում արդյունավետ համագործակցության շարունակման հույս հայտնեց:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նա— փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

լ:

Տպել էջը