ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Գեղամ Ղարիբջանյանի պատասխանը «Ինտերֆաքս» գործակալության հարցին: 12 օգոստոս 2008թ. \
12 օգոստոսի, 2008Հարց. Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկյան ռազմական փորձագետներով ինքնաթիռ է վայրեջք կատարել:
Պատասխան. Վերջին երկու օրերին Երեւանի եւ Գյումրիում օդանավակայաններում վայրեջք են կատարել մի քանի հատուկ չվերթներ Վրաստանից ժամանած օտարերկյա քաղաքացիներին տեղափոխելու նպատակով: Ռումինիայի տարածքից օդ բարձրացած որեւէ ինքնաթիռ Երեւանում վերջին օրերին վայրէջք չի կատարել: Որեւէ այլ երկրից ժամանած օդանավերով ռազմական փորձագետներ Հայաստան մուտք չեն գործել: