ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին 11 օգոստոս 2008թ.\

11 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 9-ին ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին:

Հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը խոսեց հայ երիտասարդների հիմնախնդիրների մասին, հատուկ ընդգծեց Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացման գործում երիտասարդների դերի կարեւորությունը, ինչպես նաեւ ներկայացրեց Սփյուռքի կոմիտեի աշխատանքները եւ նախատեսվող երիտասարդական ծրագրերը:

Տիկին Հակոբյանը նշեց, որ երիտասարդական ծրագրերի շրջանակներում հոկտեմբերին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության առաջնային խնդիրն է լինելու մինչեւ 30 տարեկան ամեն հայի գոնե մեկ անգամ բերել Հայաստան:

Հանդիպման վերջում տիկին Հակոբյանը պատասխանեց սփյուռքահայ երիտասարդներին հուզող հարցերին:
Տպել էջը