Իրադրությունը Վրաստանում 10 օգոստոս 2008թ. ՀՀ ԱԳՆ ստորաբաժանումների կողմից շարունակական աշխատանքներ են տ
08 օգոստոսի, 2008ՀՀ ԱԳՆ ստորաբաժանումների կողմից շարունակական աշխատանքներ են տարվում ՀՀ քաղաքացիներին Վրաստանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:
Հայաստանի աջակցությամբ շարունակվում է նաեւ Վրաստանում գտնվող օտարերկրացիների տեղափոխումը Երեւան: Ներկա դրությամբ հայ-վրացական սահմանը հատել են 130 ԱՄՆ, 180 Լեհաստանի, ինչպես նաեւ այլ երկրների հարյուրավոր քաղաքացիներ: Այսօր սպասվում է Իտալիայի 130 քաղաքացիների ժամանումը:
Որոշում է կայացվել Վրաստանից Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրել անվճար, ինչպես նաեւ տարանցիկ հատուկ չվերթներով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնող Վրաստանից ժամանած օտարերկրյա քաղաքացիներին ազատել օդային ուղեւորների ելքի տուրքից:
Հանձնարարական է տրված սահմանային եւ մաքսային ծառայություններին առավելագույն օժանդակություն ցուցաբերելու եւ գործողությունները դյուրացնելու համար: