Աշխատանքներ են տարվում ՀՀ քաղաքացիների` Վրաստանից հայրենիք վերադառնալու համար 11 օգոստոս 2008թ. Վրաստանում

08 օգոստոսի, 2008

Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Բաթումիում գլխավոր հյուպատոսության կողմից շարունակական աշխատանքներ են տարվում ՀՀ քաղաքացիների` Վրաստանից հայրենիք վերադառնալու համար:
Ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ, կազմակերպվել է ՀՀ մոտ 3500 քաղաքացիների վերադարձը:
Հայաստանի աջակցությամբ Երեւան են տեղափոխվել նաեւ մոտ 850 օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ:
Այսօր վաղ առավոտյան Աջարիա են մեկնել 45 միկրոավտոբուս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւս մեկ շարասյուն հայրենիք վերադարձնելու:
Հանձնարարական է տրված սահմանային ծառայություններին առավելագույն օժանդակություն ցուցաբերելու եւ գործողությունները դյուրացնելու համար:
Հայաստանի ԱԳՆ-ում գործող թեժ գծերին զանգահարել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց տեղեկություններ են հաղորդվել իրադարձությունների զարգացման եւ Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի մասին:

Ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:
Տպել էջը