ՀԱՅԱՍՏԱՆ Ի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 08 օգոստոս 2008թ. Հայաս

08 օգոստոսի, 2008

Հայաստանը խիստ մտահոգված է Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակով, եւ հույս է հայտնում, որ կողմերը ջանքեր կգործադրեն երկխոսության միջոցով վիճելի հարցերին շուտափույթ խաղաղ լուծում տալու համար, ինչը թույլ կտա վերականգնել կայունությունն ու խաղաղությունը մեր հարեւան երկրում։

Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որտեղ սահմանված է շուրջօրյա հերթապահություն, հետեւում են զարգացումներին` մշտական կապի մեջ լինելով Վրաստանի կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ:

Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները hայրենիք վերադառնալու ցանկության դեպքում մեր դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության կողմից անհրաժեշտ աջակցություն կստանան:

Վրաստանում ՀՀ դեսպանության հեռախոսահամարն է + 99532.964286, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարն է` + 995.222.31515

Տպել էջը