ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Panarmenian.net» լրատվական գործակալության հարցին 01 օ

01 օգոստոսի, 2008

Հարց. Ադրբեջանական 1news.az կայքը վերջերս բացառիկ հարցազրույցներ է հրապարակում Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից, այնինչ այդ պաշտոնյաները հարցազրույց չեն տվել ադրբեջանական այդ լրատվամիջոցին: Ինչպե՞ս եք վերաբերվում նման աշխատաոճին:

Պատասխան: Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում են փաստերը:

Հայաստանի տարբեր պաշտոնյաների հայկական լրատվամիջոցներին տրված հարցազրույցները ադրբեջանական լրատվամիջոցի կողմից արտատպելը, եւ այն որպես սեփական բացառիկ հարցազրույց ներկայացնելը ոչ միայն լրագրողական էթիկայի խախտում է, այլեւ պարզ կեղծարարություն:
Տպել էջը