ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հադիպումներ ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 01 օգոստոս 2008թ. \
01 օգոստոսի, 2008Ս/թ. հուլիսի 31-ին Մոսկվայում, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/ — ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Օգոստոսի 1-ին կայացավ Է. Նալբանդյանի` մեկ ժամից ավելի տ—ողությամբ առանձնազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը` Մինսկի խմբի համանախագահների — ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հանդիպումների ընթացքում քննարկումները ծավալվեցին` համաձայն Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի — Ադրբեջանի նախագահների կողմից արտգործնախարարներին տրված հանձնարարականի` շարունակելու բանակցությունները 2007թ. նոյեմբերին, Մադրիդում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա` փորձելով մոտեցնել կողմերի դիրքորոշումները դեռ—ս չհամաձայնեցված հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` երկու նախարարներն այն գնահատեցին գործնական ու կառուցողական — հայտնեցին բանակցությունները շարունակելու մտադրության —, հնարավորության դեպքում, սեպտեմբերի վերջին, Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընթացքում, վերստին հանդիպելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության մասին: