Հայաստանի հյուպատոսական ծառայության աշխատանքների բարելավումը ԱԳ նախարարի ուշադրության կենտրոնում 01 օգոստոս 2008թ.

01 օգոստոսի, 2008

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հուլիսի 31-ին այցելեց ՌԴում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին, ուր հանդիպեց ընդունելության եկած Հայաստանի քաղաքացիներին, ծանոթացավ նրանց խնդիրներին, հյուպատոսական բաժնի աշխատանքներին եւ այցելուների սպասարկման կազմակերպման հարցերին:

Է. Նալբանդյանը, աշխատանքային խորհրդակցություն ունեցավ դեսպանության աշխատակիցների հետ: Ամփոփելով քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հնչած նկատառումները` նախարարն ընդգծեց, որ Հայաստանի դիվանագատական ներկայացուցչությունների կար—որ խնդիրներից է արտերկրում քաղաքացիների շահերի պաշտպանությունը, իսկ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հարցերի արդարացի, արագ — օրենքի շրջանակներում լուծումը, քաղաքացիների նկատմամբ ուշադիր — հոգատար վերաբերմունքը հյուպատոսական բաժինների բոլոր աշխատակիցների անմիջական պարտականությունն են:

Նախարարը հանձնարարականներ տվեց դեսպանության աշխատակիցներին անելու հնարավորը, որ Հայաստանի քաղաքացիներն արտերկրում լինեն առավելագույնս պաշտպանված — զգան, որ իրենց թիկունքում կանգնած է հայրենի պետությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հյուպատոսական բաժնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման, քաղաքացիների ընդունելության պայմանների բարելավման — սպասարկման որակի բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Տպել էջը