ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց սփյուռքահայ ուսուցիչներին եւ հանդիպում ունեցավ Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ

01 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակից սփյուռքահայ ուսուցիչների հետ:
Ողջունելով ուսուցիչներին` Հրանուշ Հակոբյանը կար—որեց սփյուռքահայ մանկավարժների ավանդական դարձած վերապատրաստման կազմակերպումը Հայրենիքում եւ կարեւորեց Սփյուռքի մանկավարժների դերակատարությունը հայապահպանություն գործում: Նա ներկայացրեց նաեւ հոկտեմբերին ստեղծվելիք նախարարության նպատակներն ու խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կառույցի գործառույթները եւ լիազորությունների շրջանակը:


Ուսուցիչների հետ մտքեր փոխանակվեցին համատեղ ծրագերր իրականացնելու եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման նվիրված հետագա համատեղ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Նույն օրը Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը պատրիարքին ներկայացրեց Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման տեսլականը: Մտքեր փոխանակվեցին սփյուռքահայությանը հուզող խնդիրների, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց լեզվի եւ գրականության, Հայոց Պատմության դասագրքերի վերահրատարակման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաեւ համահայկական մարդահամարի կազմակերպման գործում Կաթողիկե եկեղեցու օգնության մասին:
Տպել էջը