ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին 29 հուլիս 2008թ.
29 հուլիսի, 2008Հարց. Պարոն նախարար, այսօր Վաշինգտոնում տեղի են ունենալու քննարկումներ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հաստատման վերաբերյալ: Ինչպիսի ակնկալիքներ ունեք:
Պատասխան. Այդ կապակցությամբ արտահայտվել էր հանրապետության նախագահը, ես կցանականյի եւս մեկ անգամ շեշտել, որ հուսով եմ, որ Սենատի քննարկման արդյունքում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի եւ նա շուտով կժամանի Երեւան, եւ իր նպաստը կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը: