ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի համակարգողի ավագ օգնական Ս. Կեն Յամաշ

29 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի համակարգողի ավագ օգնական Ս. Կեն Յամաշիտայի (S.Ken Yamashita) եւ գործակալության hայաստանյան գրասենյակի տնօրեն Ռ.Ֆիլիպսի (Robin Phillips) հետ:
Հանդիպման հիմնական թեման ստեղծվելիք Սփյուռքի նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի միջեւ գործակցության հնարավոր ուղղություններն էին:
Հյուրերի խնդրանքով Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հոկտեմբերին ստեղծվելիք կառույցի առջեւ դրված խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, նախարարության գործառույթները եւ լիազորությունների շրջանակը:

Կողմերն անդրադարձան գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին նախարարության ներգրավման եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը նվիրված հետագա համատեղ աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը:
Տպել էջը