ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինի հետ 25 հուլիս 2008թ.

27 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 25-ին ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրաետության արտակարգ — լիազոր դեսպան տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինի հետ: Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը տիկին դեսպանին ներկայացրեց կոմիտեի գործառույթները եւ լիազորությունները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության — նրա գործունեության հիմնական ուղղությունների շուրջ եւ քննարկեցին համագործակցության նոր ձ—եր:

Տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինը Հրանուշ Հակոբյանին հրավիրեց այցելելու Պոտսդամում գտնվող Յոհանես Լեփսիուսի տուն-թանգարան, եւ պատրաստակամություն հայտնեց համագործակցելու Հայաստան-Սփյուռք կապերը համակարգող մարմնի հետ:
Տպել էջը