ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն իր առաջին աշխատանքային այցը կատարել է Մոսկվա 24 հուլիս 2008թ.
25 հուլիսի, 2008Ս.թ. հուլիսի 21-23-ը ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն իր առաջին աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպում ունեցավ Ռուսաստանի հայերի միության — համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մտեքր փոխանակվեցին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության — նրա գործունեության հիմնական ուղղությունների շուրջ:
Հանդիպման մասնակիցները ողջունեցին Սփյուռքի նախարարության ստեղծումը եւ դա գնահատեցին` որպես բնական քայլ` նկատի ունենալով հայության երեք քառորդի աշխարասփյուռ լինելը: Այդ համատեքստում Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի նախագահը խիստ կար—որում է ողջ հայության ներուժի միավորումը եւ իր առաջադրած ծրագրի համաձայն` պետությունը վարելու է լուրջ քաղաքականություն Սփյուռքում հայապահպանության խնդիրներին աջակցելու — ողջ հայության ներուժը օգտագործելու Հայաստանի հզորացման համար:
Տիկին Հակոբյանը մատնանշեց հայապահպանությունը` որպես Սփյուռքի առջեւ ներկայումս ծառացած կարեւորագույն խնդիր` ընդգծելով այդ գործում պետական աջակցության առանցքային դերը: Միաժամանակ նա կարեւորեց Սփյուռքի գործուն մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը:
Սփյուռքի կոմիտեի նախագահը հատկապես բարձր գնահատեց ռուսահայության արագ արձագանքը նախագահ Սերժ Սարգսյանի կոչին` իր խորին շնորհակալությունը հայտնելով ռուսահայ գործարարներին, որոնք պատրաստակամություն են հայտնել շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով ներդրումներ կատարել Հայրենիքում: Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման համար հարկավոր են նոր մոտեցումներ եւ համակարգված ծրագրեր: