Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը 23 հուլիս 2008թ. \
23 հուլիսի, 2008Ս.թ. հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺԺՀ) նորանշանակ դեսպան Կիմ Յոն Ջեյին (Kim Yong Jae) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Դեսպանին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկու երկրների միջեւ համագործակցությունը: Այդ համատեքստում Նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հենքի ընդլայնումը:
Իր հերթին դեսպան Կիմ Յոն Ջեյը ընդգծեց ԿԺԺՀ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ջերմ եւ բարեկամական բնույթը եւ կարեւորեց Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը: Դեսպանը նախարար Նալբանդյանին տեղեկացրեց Կորեական թերակղզում վերջին միջազգային զարգացումների մասին:
Տեղեկանք. Կիմ Յոն Ջեյը ծնվել է 1953թ.: 1977թ. ավարտել է միջազգային հարաբերությունների ինստիտուտը, իսկ 1980թ.` ժողտնտեսության ինստիտուտը: 1980-1984թթ. աշխատել է ԿԺԺՀ արտաքին առ—տրի նախարարությունում` որպես կարգադրիչ, իսկ 1984-1989թթ.` Ավստրիայում ԿԺԺՀ դեսպանության առ—տրի կցորդ: Այնուհետեւ մինչեւ 1993թ. աշխատել է ԿԺԺՀ արտաքին առ—տրի նախարարությունում ավագ կարգադրիչի, ապա` վարչության պետի տեղակալի պաշտոններում: 1993-1999թթ. եղել է Չինաստանի Շենյան քաղաքում ԿԺԺՀ գլխավոր հյուպատոսության առ—տրի գծով հյուպատոս: 1999-2001թթ. աշխատել է ԿԺԺՀ արտաքին առ—տրի նախարարությունում` որպես վարչության պետի տեղակալ: 2001-2006թթ. զբաղեցրել է ԿԺԺՀ արտաքին առ—տրի նախարարի տեղակալի պաշտոնը: Ունի պետական պարգեւներ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:-0-