ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան, ՕԵԿ կուսակցությունների ղեկավար կազմի հե
23 հուլիսի, 2008Օրերս ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան, ՕԵԿ կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Հրանուշ Հակոբյանին ուղղված ջերմ շնորհավորանքներից հետո կողմերն անցան լուրջ ու շահագրգիռ քննարկումների, որոնց հիմքում էին Հայաստան Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված հիմնախնդիրները, մասնավորապես հայապահպանության, ինչպես նաեւ Սփյուռքի հայության ներուժի լիարժեք օգտագործման մեխանիզմների մշակման հիմնահարցերը: Հ.Հակոբյանն առաջարկեց «Դեպի Հայաստան» շարժում նախաձեռնել եւ հնարավոր բոլոր միջոցներով Հայաստան բերել սփյուռքահայ երիտասարդությանը: Կուսակցությունների ղեկավարները հավանության արժանացրին այս միտքը` միաժամանակ տալով նաեւ իրենց առաջարկությունները Կոմիտեի հետագա գործունեության շուրջ: