ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային 21 հուլիս 2008թ.

21 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր:


Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը կարեւորում է ՀԱՊԿ-ում իր նախագահությունը եւ կաշխատի կազմակերպության անդամ երկրների միջեւ փոխգործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին կազմակերպության օրակարգային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմիների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:


Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում անցկացվելիք «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության հետ կապված հարցերին:

Տպել էջը